20:38 ԿԼՈՊ. ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԵՐ | |
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ապագային լավատեսորեն է նայում և ցանկանում է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունը՝ որպես շարժառիթ օգտագործել: Դորտմունդցիները հուսով էին կրկնել 1997 թվականի հաջողությունը, սակայն «Ուեմբլիում» զիջեցին Յուպ Հայնկեսի թիմին: Այնուամենայնիվ, Կլոպն այդ պարտությանը նայում է՝ որպես չավարտված գործ, ենթադրելով, որ թիմն, ինչպես երբեք, հաղթանակների քաղց է զգում: Գերմանացին նաև նշել է, որ ինքը որոշակի փոփոխություններ է նախապատրաստում «Բորուսիայի» մարտավարության մեջ։ «Պարտությունից ես այնքան չտխրեցի, որքան շատերը կարծում էին: Հաղթանակը, այլ խնդիրներ կառաջացներ»,- հայտարարել է մասնագետը: Հիշեցնենք, որ օրերս գերմանական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն համաձայնության է հասել «Բորուսիայի» հետ և շուտով կդառնա «ռուրյան» թիմի խաղացող: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |