13:43 Կլոպ. Եզրափակչին պետք է վերաբերել ինչպես սովորական խաղի | |
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: -Ամենաուժեղ զգացողությունները դեռևս կապված են քառորդ եզրափակիչ դուրս գալու հետ: Մեծամասամբ այն պատճառով, թե ինչ գնով մենք հասանք հաղթանակի: «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպումը խմբային փուլում բացեց մեր աչքերը. այդ խաղը ցույց տվեց` կարող ենք պայքարել Եվրոպայի ուժեղագույն թիմերի հետ: Եզրափակչի համար կարևոր է լինելու մեկ հանգամանք. վերաբերել դրան, ինչպես սովորական խաղի, սակայն խաղալ յուրահատուկ ձևով: Մենք կանենք դա,-Կլոպի խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |