23:23 Կլոպ. Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայում հնարավոր է մրցակցին զարմացնել | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Արսենալի» հետ կայանալիք հանդիպման սպասումներից։ «Չեմ կարծում, որ նման մակարդակում, ինչպիսին Չեմպիոնների լիգան է, հնարավոր է ինչ-որ բանով զարմացնել մրցակցին։ Լոնդոնյան հանդիպման ժամանակ եղան պահեր, երբ «Արսենալին» հաջողվում էր գտնվել մեր դարպասներից նվազագույն հեռավորության վրա և օգտագործել պահը։ Նման մանրուքները կարող են որոշել հանդիպման ելքը։ Սակայն ես չեմ հավատում, որ թիմերից մեկնումեկը կարող է զարմացնել մյուսին ֆուտբոլի մակարդակով։ Ես չեմ կարծում, որ «Արսենալը» արտագնա հանդիպումներում ավելի լավ է հանդես գալիս, քան սեփական հարկի տակ։ Ինձ թվում է՝ հյուրընկալվելիս նույն չափով են ուժեղ, ինչպես տանը։ Ես հետևել եմ Մյունխենում «Բավարիայի» հետ նրանց հանդիպմանը անցյալ մրցաշրջանում, և այնտեղ պայքարը շարունակվեց մինչև վերջին րոպեն։ Ես խոսել եմ իմ ֆուտբոլիստների հետ այդ խաղի մասին և ասել, որ չի կարելի թուլանալ մինչև եզրափակիչ սուլիչը»,-ասել է Կլոպը։ allsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |