10:10 Kicker. Կլոպպը ներկա է գտնվել Դանիա - Հայաստան խաղին | |
![]() Գերմանական Kicker պարբերականում երեկ հոդված էր տպագրվել, որում խոսվում էր Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությունից: Մասնավորապես նշվում էր, որ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը ներկա է գտնվել Դանիա - Հայաստան (0-4) խաղին: Մասնագետն անչափ տպավորված է եղել Հենրիխ Մխիթարյանի խաղով: Հիշեցնենք, որ «Շախտյորի» մարզական տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել էր, որ «Բուրուսսիան» պաշտոնական առաջարկով արդեն դիմել է իրենց: Ավելացնենք նաև, որ հոդվածում նշվում էր նաև այն մասին, որ Կլոպպը հետևել է նաև Կրիստիան Էրիկսենի խաղին, սակայն մասնագետը որոշել է դանիացուն ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ մնացած բոլոր տարբերակներն արդեն խափանված լինեն: ArmFootball.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |