13:18 Կել. Մադրիդը կփորձի ոտնատակ տալ մեզ | |
![]() Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Սեբաստիան Կելը նշել է, որ Մադրիդի «Ռեալին» հարկավոր է հրաշք գործել' իրենց արգելքը հաղթահարելու համար: Հիշեցնենք' կողմերի առաջին մրցավեճում դորտմունդցիները հաղթել են 4-1 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա այսօր: -Նրանք փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի անցնեն մեզ: Դրա համար նրանք պետք է հրաշք գործեն: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք հանդիպմանը: Թիմում բոլորը համախմբված են ու գիտեն, թե ինչ է դրված զոհասեղանին: Ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Սա դժվարին հանդիպում է լինելու: Մենք կարող ենք վստահ լինել, որ Մադրիդը փորձելու է ոտնատակ տալ մեզ, այդ պատճառով էլ այս մրցավեճում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման,- ասել է Կելը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |