Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Կել. Գիտենք՝ ինչպես հաղթել Բավարիային
18:39
Կել. Գիտենք՝ ինչպես հաղթել Բավարիային
Կել. Գիտենք՝ ինչպես հաղթել Բավարիային

Դորտմունդյի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը հարցազրույց է տվել Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ, որը կայանալու է մայիսի 25-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

«Թիմը հավատում է, որ մենք առանց դժվարությունների կկարողանանք հաղթել «Բավարիային», և ես համաձայն եմ իմ գործընկերների հետ։ Բունդեսլիգայում չենք պարտվել մյունխենցիներին՝ նրանց հետ անցկացրած երկու խաղերից և ոչ մեկում։

Դա խոսում է այն մասին, որ մեր խաղաոճը կարող է բարդացնել «Բավարիայի» կյանքը։ Դա մեկն է այն պատճառներից, որի շնորհիվ նրանք մեզ վերաբերվում են մեծ հարգանքով։

Խաղից շատ բան ենք սպասում, մեր հավատը հաղթանակի նկատմամբ անսասան է։ Ունենք հստակ ծրագիր, և գիտենք, ինչպես հաղթել մյունխենցիներին։ Նրանք ևս դա գիտակցում են և  չեն դադարում այդ մասին մտածելուց։

Յուրգեն Կլոպն արտակարգ մարզիչ է։ Նա շատ բան է փոխել մեր ակումբում, և առաջին իսկ օրվանից պարզորոշ հասկացրել է, թե ինչպիսի ֆուտբոլ է ակնկալում թիմից։ Ֆուտբոլիստների և մարզչի անթերի համագործակցությունը՝ որոշիչ նշանակություն ունի», ասել է Սեբաստիան Կելը:

Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Sasha | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]