20:34 Ի՞նչ «Բավարիա» կամ «Բորուսիա». միայն «Քյո՛լն» | |
F1-ի աշխարհի 7-աակի չեմպիոն Միխաել Շումախերը հայտարարել է, որ երջանիկ է գերմանական 2 ակումբների՝ «Բավարիայի» ու «Բորուսիայի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն, սակայն թիմերից ոչ մեկին առանձնապես չի համակրում: «Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայի» ու «Բորուսիայի» մասնակցությունը շատ լավ է գերմանական ֆուտբոլի համար, սակայն, եթե անկեղծ լինենք, ես ո՛չ մի ու ո՛չ էլ մյուս թիմի երկրպագուն չեմ: Ես «Քյոլնի» երկրպագու եմ: Այնպես որ՝ այդ տեսանկյունից եզրափակիչն ինձ համար առանձնահատուկ նշանակություն չունի: Ես պարզապես հպարտ եմ, որ գերմանակն 2 թիմ են վիճարկում եվրոպական ֆուտբոլային գլխավոր մրցանակը»,-ասել է Շումախերը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |