Գլխավոր էջ »
2013 » Նոյեմբեր » 6 » Հումելսը բաց կթողնի «Արսենալի» հետ խաղը
01:51 Հումելսը բաց կթողնի «Արսենալի» հետ խաղը |
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը, ամենայն հավանականությամբ, վնասվածքի պատճառով չի մասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«97.5 տոկոսով Հումելսը խաղադաշտ դուրս չի գա «Արսենալի» դեմ խաղում: Միեւնույն ժամանակ, Մարսել Շմելցերը մարզվել է ընդհանուր խմբի հետ եւ կկարողանա մասնակցել խաղին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:
«Բորուսիա» - «Արսենալ» խաղը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Դորտմունդում:
sport.news.am
|
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա |
Դիտումներ: 453 |
Ավելացրեց: Նարեկ
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]