16:05 Գյոտցեն կարող է վերականգնվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը | |
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարիո Գոյտցեն, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման ժամանակ, բուժզննում է անցել: Ինչպես հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը` հաստատվել է ֆուտբոլիստի նախնական ախտորոշումը` ազդրի վերին հատվածի մկանի վնասվածք: Ակումբի բժիշկ Մարկուս Բրաունի խոսքերով` Գյոտցեն կարող է վերականգնվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բավարիայի» հետ հանդիպումը, որը տեղի կունենա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |