18:01 ԳՅՈՏՑԵՆ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ | |
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն դեռևս ամեն ինչ անում է, որպեսզի վերականգնվի մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում նա մրցելու է իր ապագա թիմի՝ «Բավարիայի» հետ: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հետ կայացած կիսաեզրափակիչ պատասխան խաղում 20-ամյա ֆուտբոլիստը վնասել էր ազդրը: Այդ ժամանակվանից ի վեր Գյոտցեն խաղադաշտ դուրս չի եկել: Սակայն, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր սանը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մայիսի 25-ին կարող է խաղադաշտ դուրս գալ: «Ներկա պահին, կարծում եմ, որ Գյոտցեն կկարողանա խաղադաշտ դուրս գալ եզրափակչում: Նրա առողջական վիճակը բարելավվում է նախատեսված կարգով: Նա այս շաբաթ կշարունակի անհատական ծրագրով մարզվել, իսկ արդեն հաջորդ շաբաթվա սկզբից կմիանա ընդհանուր խմբի իր թիմակիցներին»,-հայտարարել է Կլոպը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |