11:12 ԳՅՈՏՑԵՆ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՐԵՐԸ | |
Հայտնի է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ձեռքբերումը «Բավարիայի» համար արժեցել է 37 միլիոն եվրո և դարձել Բունդեսլիգայի, թերևս, միջսեզոնային գլխավոր տրանսֆերային նորությունը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է գերմանական sport1.de-ն, Մարիոն խորացրել է ազդրի շրջանում եղած նախկին վնասվածքը և, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու նոր մրցաշրջանի մեկնարկը։ Տաղանդավոր կիսապաշտպանը վնասվածք էր ստացել դեռևս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ պատասխան մրցավեճում (0:2), ինչի հետևանքով գերմանացին չէր մասնակցել «Բավարիայի» հետ «Ուեմբլիում» կայացած եզրափակիչ դիմակայությանը (այդ խաղում, հիշեցնենք, 2։1 հաշվով հաղթել էին մյունխենցիները)։ Գյոտցեի վերականգնման ստույգ ժամկետներ չեն նշվում, բայց հաջորդ մրցաշրջանի սկզբնամասը ֆուտբոլիստը, հաստատ, բաց է թողնելու։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |