Գլխավոր էջ »
2013 » Մայիս » 22 » Գյոտցեի առաջին մարզումը տխուր վերջաբան է ունեցել
10:32 Գյոտցեի առաջին մարզումը տխուր վերջաբան է ունեցել |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 21-ին դորտմունդյան թիմի ընդհանուր խմբում մարզումները վերսկսել էր «Բորուսիայի» առաջատարներից մեկը՝ Մարիո Գյոտցեն, ով գալիք մրցաշրջանից հանդես է գալու Մյունխենի «Բավարիայում»։ Ինքնազգացողության բարելավումից հետո գերմանացին, երեքշաբաթյա ընդմիջումից հետո, որոշել էր նորից մարզման դուրս գալ և միացել էր թիմին: Սակայն, ինչպես հայտնում է «Sport Bild»-ը, ֆուտբոլիստը ժամանակից շուտ է ավարտվել պարապմունքը, քանի որ կրկին զգացնել է տվել նրա՝ օրերս ապաքինված վնասվածքը: Մարիոն ստիպված է եղել իր թիմակիցներից շուտ ավարտել պարապմունքը:
Հիշեցնենք, որ Գյոտցեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Ռեալի» հետ պատասխան խաղի ժամանակ: Այսօր՝ մայիսի 22-ին Գյոտցեն կրկին հետազոտության կենթարկվի:
«Բորուսիայի» երեկվա մարզման ընթացքում ոտնաթաթի մի փոքր վնասվածք է ստացել «Բորուսիայի» լավագույն ռմբարկուն՝ Ռոբերտ Լևանդովսկին: Բժշկական փոքրիկ միջամտությունից հետո լեհ ֆուտբոլիստը շարունակել է մարզումը։ Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ:
|
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա |
Դիտումներ: 382 |
Ավելացրեց: Sasha
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]