Գլխավոր էջ »
2013 » Նոյեմբեր » 8 » Գործակալ. Գյունդոգանը «Ռեալի» հետ պայմանավորվածություն չունի
23:54 Գործակալ. Գյունդոգանը «Ռեալի» հետ պայմանավորվածություն չունի |
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հայրը՝ Իֆրան Գյունդոգանը, ով միաժանակ որդու գործակալն է, հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանավորվածություն չկա: Վերջին շրջանում իսպանական մամուլում շատ էին լուրերն այն մասին, որ Գյունդոգանն ամռանը տեղափոխվելու է «Ռեալ»:
«Մենք նոր ենք սկսել բանակցել «Բորուսսիայի» հետ՝ նոր պայմանագրի կնքման համար: Ավելի վաղ չենք բանակցել, քանի որ Իլկայը վնասվածք ուներ:
Մադրդի «Ռեալի» հետ ոչ մի պայմանավորվածություն չունենք, իսկ «Բորուսսիայի» հետ պայմանագրի երկարաձգումը չի բացառվում»,-ասել է ավագ Գյունդոգանը:
allsport.am
|
Կատեգորիա: Այլ |
Դիտումներ: 966 |
Ավելացրեց: Նարեկ
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]