22:23 Դորտմունդի «Բորուսիայի» հերթական հաղթանակը | |
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆորտունային»: Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց Նուրի Շահինի եւ Յակուբ Բլաշչիկովսկու խփած գոլերի շնորհիվ: Գերմանացի պաշտպան Ադամ Բոջեկի դիպուկ հարվածը ոչնչով չօգնեց «Ֆորտունային»: Երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» ունի 64 միավոր եւ 20 միավորով զիջում է չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիային»: Լավագույն եռյակը եզրափակող «Բայերը» հավաքել է 56 միավորով: Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր «Ֆորտունա» - «Բորուսիա Դ.»՝ 1:2 Ադամ Բոջեկ, 88 – Նուրի Շահին, 20, Յակուբ Բլաշչիկովսկի, 70
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |