20:39 Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրեց նորեկներին (ֆոտո) | |
Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը պաշտոնապես ներկայացվել են որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: «Բորուսիայի» նորեկների շնորհանդեսը կայացել է Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում անցկացված բարեգործական խաղից առաջ: Այդ հանդիպումն ավարտվել է Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակով՝ 9:1 հաշվով: Խաղին ներկա են եղել 49 500 երկրպագուներ, իսկ հասույթը կազմել է 170 հազար եվրո: Օբամեյանգը «Բորուսիա» է տեղափոխվել ֆրանսիական «Սենտ Էթյենից», իսկ Պապաստատոպուլոսը՝ Բրեմենի «Վերդերից»: Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր կնքած Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 8-ին է մեկնելու Գերմանիա: NEWS.am Sport
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |