10:14 ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԽԱՂԱԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՏ | |
Դորտմունդի «Բորուսիան» հրաժարվել է «Telekom Cup» մինչսեզոնային մրցաշարի կիսաեզրափակչում, որը կայանալու է Մենխենգլադբախում հուլիսի 20-ին, խաղալ «Բավարիայի» հետ, հայտնում է «Sport Bild»-ը: Դրանից մեկ շաբաթ անց դորտմունդցիները Սուպերգավաթի շրջանակում կրկին պետք է հանդիպեն «Բավարիայի» հետ: Այդ պատճառով էլ թիմի ղեկավարությունը որոշել է վաղաժամ խուսափել Չեմպիոնների լիգայի եզրափակչի կրկնությունից: Այդպիսով, «Telekom Cup»-ի կիսաեզրափակիչներում միմյանց դեմ կխաղան՝ Դ.«Բորուսիա»-Մ. «Բորուսիա» և «Բավարիա»-«Համբուրգ»: Դժվար չէ կռահել, որ եթե իրենց կիսաեզրափակիչներում թիմերը հաղթեն, այնուամենայնիվ Դորտմունդի «Բորուսիան» և «Բավարիան» ստիպված են լինելու միմյանց հետ հանդիպել՝ հուլիսի 21-ին: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |