Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26 » Դժվար է ընդունել պարտությունը. Ռոյս
12:43
Դժվար է ընդունել պարտությունը. Ռոյս
Դժվար է ընդունել պարտությունը. ՌոյսԴորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը հայտնել է, որ իր համար անչափ բարդ է հաշտվել պարտության մտքի հետ:

«Ես դատարկություն եմ զգում: Անձնվիրաբար պայքարում էինք գավաթակիր դառնալու համար: Բարդ է ընդունել պարտությունը` հանդիպման վերջին րոպեին ընդունած գոլի հետևանքով: Ընդունում եմ, որ հարկ չկա բողոքելու: Մեզ պետք չէին հրաշքներ: Կարծում եմ` բոլորն էլ տեսան, որ «Բավարիա»-ն անպարտելի չէր: 

Առաջին խաղակեսում մրցակիցը մեզ մեծ հարգանքով վերաբերվեց: Մենք արժանի էինք նման վերաբերմունքի: Այդքանով ամեն ինչ ավարտված է: Մենք չնվաճեցինք գավաթը, իսկ մնացածն արդեն կարևոր չէ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մարկո Ռոյսի խոսքերը:
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]