17:00 Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Կենդանիների կանխատեսումը | |
Պաուլ ութոտնուկի մահից հետո գերմանական մամուլը հայտնաբելել է նոր կենդանիների, որոնք կանխատեսումներ են կատարում ֆուտբոլային խաղերի արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Պաուլ ութոտնուկը ճիշտ էր կանխատեսել Գերմանիայի հավաքականի գրեթե բոլոր խաղերի արդյունքները Եվրոպայի եւ աշխարհի նախորդ առաջնությունների ժամանակ: Դորտմունդի կենդանաբանական այգում լրագրողները փորձություն են անցկացրել կենդանիների հետ: Օրանգուտանգ Վալդերին տվել են 2 պարկ, որոնց մեջ եղել են «Բավարիայի» եւ «Բորուսիայի» մարզաշապիկները: Նա հանել է դորտմունդցիների մարզաշապիկը: Փիղ Նելին միակ կենդանին է, որն ընտրել է «Բավարիային», գրում է Bild-ը: Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |