22:09 Բունդեսլիգայում Գյոտցեն չի կարողանա օգնել Բորուսիային | |
Դորտմունդի «Բորուսիայի»կիսապաշտպան Մարիո Գյոտցեն իր թիմին այլևս չի օգնի Բունդեսլիգայում։ Հիշեցենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում աջ կոնքի վնասվածք էր ստացել։ Բուժզննումը հաստատել է նախնական ախտորոշումը։ Ակումբը հույս չունի, որ գերմանացի ֆուտբոլիստը կօգնի թիմին Բունդեսլիգայում, սակայն Մարիոն կարող է վերականգնվել Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որը տեղի կունենա մայիսի 25-ին։ Նշենք, որ վաղը «Բորուսիան» Գերմանիայի առաջնության շրջանակներում կխաղա «Բավարիայի» հետ։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |