19:21 «Բորուսսիան» պատրաստ է Լևանդովսկուն հաջորդ տարի զիջել «Բավարիային» | |
Դորտմունդի «Բորուսսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դադարեցրել է բանակցությունները ակումբի հետ: Այս պահի դրությամբ դրանք վարում են խաղացողի գործակալները: -Ես կարծում եմ, որ Լևանդովսկին ցույց կտա իր բնավորությունը, որը ցուցադրել է նախորդ մի քանի տարիներին, ու դուրս կգա ստեղծված իրավիճակից' որպես իսկական պրոֆեսիոնալ: Ես նույնիսկ վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Իսկ 2014 թվականին, երբ ավարտվի Ռոբերտի պայմանագիրը, նա կարող է տեղափոխվել «Բավարիա»,- ասել է ակումբի սպորտային տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն: Հիշեցնենք' ըստ ֆուտբոլիստի խոսքերի, դորտմունդյան ակումբը պատրաստ էր վաճառել իրեն, սակայն հետագայում փոխել է մտադրությունը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |