Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 3 » «Բորուսսիան» և «Բավարիան» չեղյալ են հայտարարել համատեղ ընթրիքը
14:56
«Բորուսսիան» և «Բավարիան» չեղյալ են հայտարարել համատեղ ընթրիքը
«Բորուսսիան» և «Բավարիան» չեղյալ են հայտարարել համատեղ ընթրիքը

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Բորուսսիա»-«Բավարիա» խաղից առաջ Դորտմունդի ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմերի անձնակազմերը համատեղ ընթրիք չեն ունենալու: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Վատցկեն ասել է.

-Ես միշտ հարգանքով և հիացմունքով եմ վերաբերել «Բավարիային», բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեր հարաբերությունները զգալիորեն վատացել են: Մենք չեղյալ ենք հայտարարում խաղից առաջ ավանդական համատեղ ընթրիքը. կբավարարվենք միայն ձեռքսեղմումով:

Հիշեցնենք` գերմանական ակումբները մրցելու են նաև մայիսի 25-ին` Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Դիտումներ: 392 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]