23:54 «Բորուսսիա»-«Արսենալ». Ուիլշերը բաց կթողնի հանդիպումը | |
«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ հանդիպումը։ Ֆուտբոլիստը վնասել է կոճը և չի կարողացել դաշտ դուրս գալ Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» դեմ հանդիպման ժամանակ։ Ուրբաթ և շաբաթ օրերին Ուիլշերը չի մարզվել հիմնական կազմի հետ, և Վենգերը կարծում է, որ նա պատրաստ չէ դաշտ դուրս գալու Դորտմունդում։ Նշենք, որ այս անգամ վնասված է կիսապաշտպանի ձախ կոճը, իսկ մինչ այս նա մեկ տարուց ավելի բաց էր թողել աջ կոճի վնասվածքի պատճառով։ allsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |