12:24 ԲՈՐՈՒՍԻԱՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԾԱԽՍԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎՐԱ | |
Դորտմունդի «Բորուսիան» գրեթե ամբողջությամբ օգտագործել է տրանսֆերների համար նախատեսված բյուջեն, որը կազմում էր 50 միլիոն եվրո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Դորտմունդյան ակումբն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել՝ պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին («Վերդերից»), հարձակվող՝ Պիեր Էմերին Օբամեյանգին («Սենտ Էտյենից»), իսկ մոտ օրերս թիմը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը Դորտմունդում։ «Ռուրյան» թիմը և Հենրիխ Մխիթարյանն արդեն սկզբունքային համաձայնության են եկել պայմանագրի ֆինանսական հարցերում, որը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։ ՄԻաժամանակ, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Շախտյորը» Մխիթարյանի դիմաց 25 միլիոն եվրո է ստացել, մինչդեռ «հանքափորները» պաշտոնապես տեղեկացրել են հայ ռմբարկուի տրանսֆերի դիմաց 27,5 միլիոն եվրո ստանալու պայմանավորվածության մասին: Դա նշանակում է, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Բրազիլացի հարձակվող Մարսիո Ամորոսոն 2001 թվականին «Պարմայից» «Բորուսիա» էր տեղափոխվել 50 միլիոն գերմանական մարկի դիմաց, որը հավասար է 25 միլիոն եվրոյի: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |