00:42 «Բորուսիան» կրկնապատկում է | |
«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսվող գումարների մասին: Նրա խոսքով՝ այդ նպատակներով թիմը նոր մրցաշրջանում կծախսի 67-68 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում այդ գումարը կազմել է 48,5 մլն եվրո: «Առաջիկա մրցաշրջանում ակումբի աշխատավարձային չափը էապես կաճի: Այն կկազմի մոտ 67-68 մլն եվրո: «Բորուսիայի» համար դա ահռելի թիվ է: Այն գրեթե կրկնակի է նախորդ մրցաշրջանների համեմատ»,- մեջբերում է Վատցկեի խոսքերը sport1.de-ն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |