18:43 Բորուսիան գրեթե երաշխավորել է իր տեղը եզրափակչում. Դուդեկ | |
Ռեալի» նախկին դարպասապահ Եժի Դուդեկն ասել է, որ մադրիդցիները շատ քիչ հնարավորություն ունեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար: Բավարիայի» ֆանտաստիկ հաղթանակից հետո ես ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ նույն ֆիասկոն կունենա Լա լիգայի մյուս ներկայացուցիչը: Այն, ինչ տեղի ունեցավ Դորտմունդում, բացատրության ենթակա չէ: «Բորուսսիան» կատարյալ հանդիպում է անցկացրել և գրեթե երաշխավորել է իր տեղը եզրափակչում: Ես ասում եմ «գրեթե», որովհետև ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մադրիդում ես անցկացրեցի երկու գերազանց տարի, բայց «Բորուսիայի» կազմում հանդես են գալիս իմ մի քանի հայրենակից-ընկերները: Նույնիսկ չգիտեմ, թե ում կողմից կլինեմ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Լևանդովսկուն, ապա երբեք չեմ տեսել, որ լեհ ֆուտբոլիստը այդպես խաղա բարձր մակարդակի վրա: Իմ հայրենակիցները իսկապես շատ լավ են հանդես գալիս», – Դուդեկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |