22:11 «Բորուսիան» առանց Մխիթարյանի հաղթեց «Մագդեբուրգին» | |
Հուլիսի 8-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագա թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում անցկացրեց «Մագդեբուրգի» հետ։ Գերմանիայի առաջնության փոխչեմպիոնները հաղթեցին 3։0 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ երկրորդ գնդակը հանդիպման 67-րդ րոպեին խփեց Սվեն Բենդերը։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում հանդիպման երրորդ գնդակը խփեց Էրիկ Դուրմը։ Ընկերական հանդիպում «Մագդեբուրգ» - «Բորուսիա»՝ 0։3 Մարկո Ռոյս, 44, Սվեն Բենդեր, 67, Էրիկ Դուրմ, 86 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |