17:00 «Բավարիան» Լոնդոնում հյուրանոց է ամրագրել Չեմպիոնների լիգայում հաղթանակը տոնելու համար | |
Մյունխենի «Բավարիան» շքեղ հյուրանոց է ամրագրել Լոնդոնում՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակը տոնելու համար։ Մյունխենցիները դեռ չեն ժամանել Լոնդոն, սակայն արդեն մտածում են իրենց հաղթանակը տոնելու մասին։ Գերմանիայի չեմպիոնը Grosvenor House Hotel հյուրանոցում 1800 հոգու համար սրահ է ամրագրել։ Սրահն ամրագրվել է մինչեւ մայիսի 26-ի առավոտյան ժամը 5-ը, գրում է «Daily Mail»-ը։ Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |