11:20 90 րոպեները շատ երկար թվացին. Կլոպ | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0։2)։ «Խաղավարտը բավականին լարված ստացվեց, թեև մենք շատ հակագրոհներ կազմակերպեցինք և լավ հնարավորություններ ունեինք։ Գիտեինք, որ «Ռեալը» խաղալու է ագրեսիվ և փորձում էինք դիմակայել այդ ճնշմանն առաջին 20-25 րոպեներին։ Այսօր 90 րոպեները շատ երկար թվացին, քանի որ մենք միշտ չէ, որ լավ էինք խաղում։ Մրցակիցը շատ էր ցանկանում ուղղել առաջին խաղում թույլ տված սխալները, բայց, ընդհանուր առմամբ, մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն։ Ինչևէ, պետք է խոստովանեմ, որ բախտը մեզ փոքր-ինչ ժպտաց», – Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |